‘Լիտվան Ռուսաստանի սահմանին 1,3 մլն եվրո արժողությամբ պատ կկառուցի’

1411

Լիտվան եկող շաբաթ սկսում է Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին պարսպի շինարարությունը, տեղեկացնում է Delfi կայքը:

Գրեթե երկու մետր բարձրությամբ մետաղե սեգմենտային պարիսպը՝ լրացուցիչ սարքավորումներով, կկառուցվի սահմանի 46,6 կմ երկարությամբ հատվածում: Նրա արժեքը կկազմի 1,3 մլն եվրոյից քիչ ավելի: Պատի շինարարությունն ստանձնել է լիտվական Gintreja ընկերությունը:

Պարսպի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ պետք է ավարտվեն մինչև այս տարվա դեկտեմբերի 20-ը: Նախատեսվում է նաև պատ կառուցել Լիտվայի և Բելառուսի սահմանին:

Իրավապահների խոսքով՝ պարիսպները կառուցվում են մաքսանենգությանը խոչընդոտելու և անօրինական միգրացիայից պաշտպանվելու նպատակով:

Փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյան. Յուրչենկոն ստում է՝ ասելով, որ ֆեդերացիայից իր հետ կապ չեն հաստատել ‘