Լիտվա․ Սոբչակը, որպես Իսրայելի քաղաքացի, իրավունք ունի մուտք գործելու երկիր

475

Լրագրող Քսենյա Սոբչակն իրավունք ուներ մուտք գործելու Լիտվա, որովհետև նա իսրայելական անձնագիր ունի։

Այդ մասին հինգշաբթի հաղորդել է բալթյան երկրի պետական անվտանգության վարչության տնօրեն Դարյուս Յաունիշկիսը Ziniu Radijas ռադիոկայանի եթերում։

«Սոբչակը Իսրայելի քաղաքացի է և որպես այդպիսին՝ իսրայելական անձնագրով կարող է մուտք գործել Լիտվա, վիզա հարկավոր չէ, և այստեղ լինել 90 օր,- ասել է նա։- Առայժմ կոնկրետ հետախուզական տվյալներ չկան ան մասին, թե արդյո՞ք նա սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը»։

Մոսկվայի Տվերյան դատարանը Սոբչակի կոմերցիոն տնօեն Կիրիլ Սուխանովին և Tatler-ի նախկին գլխավոր խմբագիր Արիան Ռոմանովսկուն ձերբակալել է մինչև դեկտեմբերի 24-ը՝ Ռոստեխի ղեկավար Սերգեյ Չեմեզովից 11 մլն ռուբլի շորթելու վերաբերյալ գործով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊուտինը Գվինեա-Բիսաուի նախագահի միջոցով հատուկ ուղերձ չի հղել Զելենսկուն
Հաջորդ հոդվածըՄեդվեդև․ Ուկրաինացիների կյանքը «մանրադրամ է դարձել ամերիկյան մեծ խաղում»