‘Լիտվա. ԶԼՄ-ները քննադատել են առողջապահության նախարարին ռուսերեն ելույթի համար’

848

Լիտվական լրատվամիջոցները շաբաթ օրը խիստ քննադատության են ենթարկել երկրի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշյավիչյուտեին այն բանի համար, որ նա Իսպանիայում միջազգային համաժողովում ելույթ է ունեցել ռուսերեն: Ինչպես հաղորդել է խոշոր Lietuvos rytas օրաթերթը, միջոցառումը նվիրված է եղել մթնոլորտի աղտոտման դեմ պայքարի խնդրին:

«Լիտվայի թշնամի պետության լեզուն օգտագործելու առիթով Շալաշյավիչյուտեն ամենևին վատ չի զգում և չի կարծում, որ դրանով վնաս է հասցրել Լիտվայի շահերին»,-ասվում է թերթում տպված անստորագիր հոդվածում:

Ռուսերենը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (որի հովանու ներքո է տեղի ունեցել համաժողովը) պաշտոնական լեզուներից մեկն է: «Լեզուն պետական քաղաքականության գործիք չէ: Ռուսերեն գործածել թույլ է տալիս այդ լեզվի պաշտոնական կարգավիճակը ԱՀԿ-ում»,- պարզաբանել է նախարաը: Նա նաև նշել է, որ ինքը տիրապետում է գերմաներենին, բայց ոչ այն մակարդակով, որ կարողանա հստակ արտահայտել իր մտերքը: «Կարծում եմ՝ ես ծիծաղելի վիճակում կհայտնվեի, եթե խոսեի լիտվերեն և պահանջեի թարգմանել»,- ասել է նախարարուհին: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ալլա Հովհաննիսյան. Ժողովուրդ, պինդ եղեք, համախմբվեք, որպեսզի ազատվենք այս հանցավոր իշխանություններից ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2015 թ. մարտի 1-ի հանրահավաքում (Տեսանյութ)’