‘Լի Պրայս. «Մխիթարյանի ձեռքբերումը վատ նորություն կլինի Մատայի համար»’

2109

Գերմանական ֆուտբոլի փորձագետ Լի Պրայսը «Daily Star»-ին տված հարցազրույցում խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: 

«Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրությունը գրավել է նրանով, որ ավարտված մրցաշրջանում մասնակցել է բազմաթիվ գոլերի ստեղծմանը: 

Անընդհատ վտանգ ստեղծող դինամիկ փլեյմեյքերն ավարտված մրցաշրջանում խփել է 18 գոլ ու կատարել 20 արդյունավետ փոխանցում:

Հենրիխը հիանալի է համապատասխանում այն թիմի համար, որը նախորդ մրցաշրջանում պայքարում էր մրցակիցներին իր հետեւում թողնելու համար: Միկին գերազանց ձեռքբերում կլինի մանչեսթերցիների համար 

«Բորուսիան» Եվրոպայի գերակումբների համար դոնորի համբավ ունի. ավագ Մատս Հումելսը հեռացավ «Բավարիա», Իլկայ Գյունդողանը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում», իսկ Օբամեյանգը կարող է հետեւել նրա օրինակին 

Դորտմունդցիները գիտեն, որ Մխիթարյանն իր լավագույն մարզավիճակում է ու պատրաստ են նրան այս մեկ տարին պահել նույնիսկ ուժով: Նրանք նույն բանն արեցին Լեւանդովսկու հետ, ով արդյունքում տեղափոխվեց «Բավարիա»: 

Սակայն դրա հետ մեկտեղ «Բորուսիան» հասկանում է, որ 30 մլն ֆունտ ստերլինգն արժանի գումար է, որպեսզի նրանով հնարավոր լինի փոխարինող գտնել Մխիթարյանին: Այդ պատճառով Ժոզե Մոուրինյոն, ամենայն հավանականությամբ, ամռանը կստանա Հենրիխին: 

Դա վատ նորություն կլինի Խուան Մատայի համար, ով հայ ֆուտբոլիստին զիջում է աթլետիզմով ու խաղադաշտում հանդես է գալիս նույն դիրքում»,- ասել է Պրայսը:

Նախորդ հոդվածը‘Եվրո-2016. Ամենաքննարկվող ֆուտբոլիստներն ու թիմերը’
Հաջորդ հոդվածը‘Դե Խեա. «Բուֆոնն իտալական ֆուտբոլի կենդանի լեգենդն է» ‘