Ներկայումս Ուկրաինայի անդամակցության հարցը ՆԱՏՕ-ին` չի քննարկվում, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է այդ հարցը, Օսթինն ընդգծել է, որ չէր ցանկանա «շահարկել այդ թեման»։
«Դա սուվերեն որոշում է,- նշել է Պենտագոնի ղեկավարը։- Հիմա այդ հարցը չի քննարկվում»։
Ավելի վաղ Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու և Ղրիմի կարգավիճակի հարցը՝ այն բանից հետո, երբ ռազմական գործողությունները դադարեցվեն, և ռուսաստանյան զորքերը դուրս բերվեն ուկրաինական տարածքից։
Փոխանցում է tass.ru-ն։