‘
ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Արցախ այցելած Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքի հայկական միության պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց ս.թ. հունիսի 11-ին ԼՂՀ Մարտունի և Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագիրը։ Հանդիպմանը քննարկվել են այդ երկու քաղաքների միջև կապերի հաստատման և ամրապնդման ուղիները:
‘