‘ԼՂՀ ԱԳՆ. Իրական առաջընթաց հնարավոր է միայն բանակցություններին ԼՂՀ անմիջական մասնակցությամբ ‘

771

ԼՂՀ ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարությամբ անդրադարձել է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի՝ երեկ Վիեննայում կայացած հանդիպմանը:

«Տևական ընդմիջումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով հանդիպումների վերսկսումը կարևոր նշանակություն ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի աշխուժացման և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից։ Կարծում ենք, որ կայացած հանդիպումն ապացուցում է խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը և կծառայի նրա անշրջելիության ապահովմանը։  Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն հաշվի առնելով առկա իրողությունները և  բանակցությունների լիարժեք ձեւաչափի՝ նրա բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական և ուղղակի մասնակցությամբ, վերականգման պայմանով»։

 

Նախորդ հոդվածը‘Նոր ակցիաներ՝ «Ընդդեմ կենսաթոշակների 5 տոկոս պարտադիր վճարի»’
Հաջորդ հոդվածը‘2013 թվականի հունվար-հոկտեմբերին ՀԿԵ ՓԲԸ-ն փոխադրել է 2730 հազ. տոննա բեռ’