‘
Ըստ նախնական ու ոչ պաշտոնական տվյալների՝ ԼՂՀ ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով հաղթածների ցուցակը հետևյալն է.
1.Դավիթ Մելքումյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն»),
2.Արսեն Առստամյան (անկախ),
3.Արզիկ Մխիթարյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),
4.Վահրամ Բալայան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն),
5.Վիտալի Բալասանյան («Շարժում-88» կուսակցություն),
6.Իվան Ավանեսյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),
7.Սերգեյ Հարությունյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),
8.Դավիթ Իշխանյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն),
9.Արթուր Թովմասյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),
10.Լեռնիկ Հովհաննիսյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն),
11.Արմո Ծատուրյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն»):
Ըստ նախնական տվյալների՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովի 33 տեղերը կբաշխվեն հետևյալ համամասնությամբ՝
1. «Ազատ հայրենիք» կուսակցություն – 15 մանդատ (11 համամասնական և 4 մեծամասնական), 2. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 7 մանդատ (4 համամասնական և 3 մեծամասնական), 3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 6 մանդատ (4 համամասնական և 2 մեծամասնական), 4. «Շարժում-88» կուսակցություն – 2 մանդատ (1 համամասնական և 1 մեծամասնական), 5. «Ազգային վերածնունդ» կուսակցություն – եթե 5%-ի շեմը հաղթահարի վերջնական արդյունքներով:
ԼՂՀ խորհրդրանի 33 պատգամավորական տեղը բաժանված է 22 համամասնական և 11 մեծամասնական տեղի:
Համամասնական 22 տեղի համար մայիսի 3-իչ նտեղի ունեցած ընտրությունների ժամանակ պայքարում էին 7 կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք», «Ազգային վերածնունդ», «Արցախի ժողովրդավարական», «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական», «Խաղաղություն և զարգացում», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Շարժում-88» կուսակցությունները:
Ընտրություններին մասնակցում են 100-ից ավելի միջազգային և 110-ից ավելի տեղական դիտորդներ, չորս տասնյակից ավելի ԶԼՄ-ների 100-ից ավելի ներկայացուցիչներ:
Միջազգային դիտորդների թվում են Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Կիպրոսի և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, տեղեկացնում է Artsakhpress-ը:
‘