‘ԼՂՀ ԱԺ նախագահը եւ Ուորլիքը քննարկել են ԼՂ հակամարտությունը’

930

Դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնում կայացել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Ինչպես հաղորդում են ԼՂՀ Ազգային ժողովից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

Նույն օրը Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալլոունի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել  է ԱՄՆ Կոնգրեսի և ԼՂՀ խորհրդարանի միջև համագործակցության ընդլայնմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԱՄՆ մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Կոնգրեսական Ֆ. Փալլոունի խնդրանքով Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի սահմաններում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սադրանքների հետեւանքները եւ, այդ համատեքստում, շնորհակալություն հայտնել ԱՄՆ կոնգրեսականների՝ ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցումը դատապարտող հայտարարությունների համար:

Նախորդ հոդվածը‘Փոխնախարարը հերքում է Սերժ Սարգսյանին ‘
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիները բողոքի ցույց կանցկացնեն նախագահականի մոտ ‘