‘ԼՂՀ ԱԺ նախագահը մասնակցել է Եվրոպական ազատ դաշինքի վեհաժողովին’

772

Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ազգային ժողովի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը մասնակցել է Եվրոպական ազատ դաշինքի (ԵԱԴ) 12-րդ վեհաժողովին:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, լիագումար նիստի քննարկումների ժամանակ, որը նվիրված էր մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Ղարաբաղի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ուղին, ընդգծելով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն կազմակերպվել և ընթացել է գործող օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, որը կարելի է առաջին հաջողված դեպքը համարել Եվրոպայի տարածքում:

Նախատեսվում են Ղուլյանի հանդիպումները Եվրոպայի ազատ դաշինքի (European free alliance) նախագահության (բյուրոյի) անդամների հետ, ինչպես նաև ԵԱԴ-ի կազմի մեջ մտնող մի շարք եվրոպական կուսակցությունների ղեկավարների հետ:

Եվրոպական ազատ դաշինքը Եվրոպական քաղաքական կազմակերպություն է, որը միավորում է քաղաքական ինքնիշխանության կամ իրենց երկրի ու տարածաշրջանի ինքնակառավարմանը ձգտող տարբեր եվրոպական կուսակցությունների: Դաշինքը ինքնորոշման իրավունքի ջատագովներից է և պաշտպանում է իրենց ապագան տնօրինելու ժողովուրդների իրավունքը: Ինքնորոշման իրավունքն առանցքային տեղ ունի ԵԱԴ-ի ծրագրում և գաղափարախոսության մեջ:

Եվրոպական ազատ դաշինքի կազմում են մոտ 40 ազային, տարածաշրջանային և ինքնավար կուսակցություններ Եվրամիության ավելի քան 17 երկրներից, որոնք ներկայացնում են պետականություն չունեցող ժողովուրդներին, Եվրոպայի ավանդական  փոքրամասնություններն ու տարածաշրջանները£ Այդ երկրների շարքում են Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Ֆրանսիան և այլն£ ԵԱԴ-ն ներկայացված է Եվրախորհրդարանումª 7 անդամով, որոնք Եվրախորդարանի թվով չորրորդ քաղաքական միավորիª Կանաչների խմբակցության մաս են կազմում:

Նախորդ հոդվածը‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ հերթական դիտարկումը կանցկացնի ‘