‘ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Աբխազիայի ԱԳ նախարարին’

5405

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեի գլխավորած պատվիրակությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանից անջատված Աբխազիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն բոլոր ռեսուրսները՝ համագործակցությունն ընդլայնելու ու բազմակողմանի դարձնելու ուղղությամբ:  

Այնուհետեւ զրուցակիցները մտքեր են փոխանակել չճանաչվածության կամ մասնակի ճանաչվածության պայմաններում այլ երկրների հետ շփումների, տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

 

Նախորդ հոդվածը‘ՌԴ քաղաքացիները կարող են վիզա ստանալ Երեւանում ԱՄՆ դեսպանատնից’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. «Նաիրիտի» հրդեհի մարումը տեւական ժամանակ կպահանջի, բայց վտանգ չի սպառնում’