‘ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է լեհ սենատոր Աբգարովիչի գլխավորած պատվիրակությանը’

656

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Լեհաստանի Սենատի անդամ, Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի գլխավորությամբ Արցախ ժամանած պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Արցախի խորհրդարանի նախագահն ընդգծել է նման այցերի միջոցով Արցախը ճանաչելու և Լեհաստանում օբյեկտիվ տեղեկություններ ներկայացնելու կարևորությունը:
Լեհաստանի պատվիրակության ղեկավար Լուկաշ Աբգարովիչը նշել է, որ իրենք տեղյակ են Ղարաբաղի պատմությանը, ներկա իրողություններին և համարում են, որ այն հայկական երկիր է, որի ժողովուրդն իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը:
Քննարկվել են Արցախի և Լեհաստանի խորհրդարանների միջև համագործակցության հնարավոր ուղղություններին, ԼՂ հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Նախորդ հոդվածը‘Շտապ. Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զինծառայող է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Հիմնական խաղացողը ժողովուրդն է (տեսանյութ)’