‘ԼՂՀ Առողջապահության նախկին նախարարը նշանակվել է փոխնախարար ‘

882

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր որոշում է ստորագրել, որով Ալեն Պողոսյանը ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից`  իր դիմումի համաձայն: Միաժամանակ, ԼՂՀ Առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Արմեն Խաչատրյանը:  Վարչապետի մեկ այլ որոշմամբ Պավել Նաջարյանը նշանակվել է քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ:

Նշենք, որ Արմեն Խաչատրյանը մինչ վերջերս եղել է Առողջապահության նախարար: Իսկ Պավել Նաջարյանը՝ ԼՂՀ Կառավարությանն առընթեր Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ ՊՆ-ն պնդում է, թե զինվորը բուժման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չի մահացել ‘
Հաջորդ հոդվածը‘Քիմիական զենքի սիրիական պահեստների շուրջ աշխուժությունն անհանգստացրել է Արևմուտքին’