‘ԼՂՀ Բյուջե-2014. Կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա ‘

2283

Վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը: Հայտնում է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը: Ըստ տեղեկատվության 2014 թվականի հունվարի 1-ից կառավարությունը նախատեսում է նաեւ բարձրացնել պետական բյուջեից վճարվող կենսաթոշակների չափերը: Հիմնական կենսաթոշակը 2014 թվականի պետական բյուջեում ծրագրվել է 14000 դրամի չափով, որը 7.7 տոկոսով բարձր է 2013 թվականի մակարդակից (13000 դրամ): Սոցիալական միջին ամսական կենսաթոշակը կկազմի 18300 դրամ` 2013 թվականի 17200 դրամի դիմաց, իսկ  աշխատանքային կենսաթոշակի միջինը` 37800 դրամ` 2013 թվականին ծրագրված 32700 դրամի փոխարեն: ««Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել աշխատանքային կենսաթոշակների հաշվարկման բանաձևը (կսահմանվի աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի տարբերակված չափ, ինչպես նաև կամրագրվի կենսաթոշակառուի անձնական գործակցի հաշվարկման նոր կարգ), ինչի շնորհիվ կաճի ցածր կենսաթոշակ ստացող անձանց թոշակի չափը և միջնաժամկետ և երկարաժամկետ ապագայում կապահովվի համակարգի ֆինանսական կայունությունը: 

Նախորդ հոդվածը‘Ռաչինսկի. Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի վերջնական նախագիծը նախապատրաստվել էր հուլիսի 24-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Արքայազն Ուիլյամը երգում է Բոն Ջովիի հետ. Տեսանյութ ‘