‘ԼՂՀ Բյուջե-2014. ՀՀ-ն 11 տոկոսով կբարձրացնի ԼՂՀ-ին տրվող միջպետական վարկը ‘

947

Վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը: Հայտնում է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը: Գործադիրի քննարկմանը ներկայացվեց «ԼՂՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի  նախարար Սպարտակ Թևոսյանը: 2014թ. համախառն ներքին արդյունքի ծավալը կանխատեսվում է 189,1 մլրդ դրամի չափով` ապահովելով 9 տոկոս իրական աճ: Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2014թ. բյուջեն եկամուտների գծով կկազմի մոտ 77 մլրդ 138 մլն, իսկ ծախսերի գծով` 80 մլրդ 660 մլն, դեֆիցիտը կկազմի 3 մլրդ 522 մլն դրամ: Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ-ին հատկացվող միջպետական վարկը 2014թ. կկազմի մոտ 44 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 11 տոկոսով: 

Նախորդ հոդվածը‘ՀԲ. Հայաստանը տարածաշրջանային «առաջատար» է մենաշնորհների եւ գործազրկության ցուցանիշներով’
Հաջորդ հոդվածը‘2014-2016 թվականների համագործակցության ծրագիր Մոսկվայի եւ Երեւանի միջեւ ‘