‘ԼՂՀ-ը ընդունում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունը ‘

631

ԼՂՀ Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց համապատասխանության հաստատման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի կազմը` նախագահությամբ ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի: Կառավարությունը հավանություն տվեց նաև գնումների մասին ԼՂՀ օրենսդրության իմացության գնահատման նպատակով թեստավորման կարգին: Համապատասխան օրենքների դրույթներից ելնելով` գործադիրի հավանությանն արժանացավ հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` հաշվի առնելով նաև մարդու կյանքի և առողջության անվտանգության ապահովման, սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման հանգամանքը: 

Օրինագծերից մեկով նախատեսվում է ԼՂՀ տարածքում ճանաչել և երաշխավորել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի իրավազորությունը և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը` որպես գերակա` ԼՂՀ-ում մարդու իրավուքնների պաշտպանության հարցում: Միջազգային Կոնվենցիային միանալը կնպաստի ԼՂՀ ճանաչմանը և նրա քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը:

Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Նախորդ հոդվածը‘Միքայել Լաուդրուպ. Ես միայն մեկ Վիլյայի եմ սպասում’
Հաջորդ հոդվածը‘Հարավաֆրիկյան առաջնորդը կարծում է, թե շուն պահելը «սեւերին հարիր չէ» ‘