‘ԼՂՀ-ի 1005 բնակիչներ ստորագրել են Լևոն Հայրապետյանին անհապաղ արձակելու դիմումի ներքո’

889

Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղի 1005 բնակիչներ նամակով դիմել են հայ գործարար Լևոն Հայրապետյանին, որը ներկայումս ձերբակալված է, ինչպես նաև ողջ աշխարհի հայերին, հաղորդում է Artsakh Today-ը:

Նամակում, մասնավորապես, ասված է. «Վերջին օրերի իրադարձությունները խորապես ցնցել են ոչ միայն Վանքի, այլև ամբողջ Արցախի բնակչությանը: Ակնհայտ է, որ թշնամին փորձում է իրականացնել իր վաղեմի նպատակը. չխնայելով նավթադոլարները՝ փորձում է կոտրել Ձեզ: Մենք կասկած չունենք, որ Ձեր ձերբակալությունը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի: Ձեր ձերբակալությունն ահազանգ է ողջ հայությանը: Կոչ ենք անում ողջ աշխարհի և հատկապես ՌԴ-ում ապրող հայությանը թե առանձին, թե համախմբված դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին»:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Բասմանի դատարանը այսօր բավարարել է Լևոն Հայրապետյանի կալանավորման մասին միջնորդությունը: Նախօրեին ՌԴ իրավապահ մարմինները բերման են ենթարկել աշխարհի ամենահարուստ հայերից մեկին՝ Լևոն Հայրապետյանին։ Հայրապետյանի փաստաբան Իգոր Կոմարովը նշել է, որ քրեական գործի նախնական ձևակերպումը, որով գործարարը մնեղադրվում է, վերջնական չէ:

 

 

Նախորդ հոդվածը‘«Նյուքասլ»-ը սգում է ավիավթարում զոհված երկրպագուների մահը ‘
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի սուպերգավաթի խաղերը տեղի կունենան оգոստոսի 19-ից 22-ը.’