‘ԼՂՀ խորհրդարանը համալրվեց նոր պատգամավորներով ‘

590

Այսօր կայացավ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հանձնաժողովն ի գիտություն ընդունեց N 10 եւ N 15 ընտրատարածքներում 2012թ. դեկտեմբերի 23-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների արդյունքները, հայտնում է ԿԸՀ կայքը։

Մարտակերտի եւ Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողովների համապատասխան որոշումներով N 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Նելսոն Իվանի Մինասյանը` հավաքելով ընտր 77,1%-ը, իսկ N 15 ընտրատարածքում՝ Հրանտ Ռաֆիկի Սաֆարյանը (97,4%):

Թե որ խմբակցության շարքերը կհամալրեն նշված երկու պատգամավորները՝ դեռեւս պարզ չէ, չնայած նրանք կփոխարինեն նախկին պատգամավորներ Զոյա Լազարյանին եւ Վլադիմիր Կասյանին, ովքեր «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ էին։

Նորընտիր պատգամավորներին սատարելու մասին հրապարակայնորեն հայտարարել է միայն «Ազատ հայրենիք» կուսակցությունը։

Նախորդ հոդվածը‘Facebook-յան արձագանքներ. Լուռ Լևոնն ավելի վտանգավոր է ռեժիմի, ու ավելի արդյունավետ՝ պայքարողի համար ‘
Հաջորդ հոդվածը‘Պարել չցանկացած ռուսաստանցի պաշտոնյան հրաժարական է տվել ‘