‘ԼՂՀ կառավարության նիստում հաստատվել են մի շարք նախագծեր ‘

610

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ կառավարության հերթական նիստը: Տեղեկացնում է ԼՂՀ վարչապետի մամլո ծառայությունը: Կառավարության հավանությանն են արժանացել մի շարք օրենքներում փոփոխություններ կամ լրացումներ անելու նախագծերը , որոնք հետագայում կներկայացվեն ԱԺ քննարկմանը:

Նիստի ընթացքում հաստատվել են  գյուղնախարարի կողմից ներկայացված գյուղատնտեսության զարգացման ընթացիկ տարվա ծրագիրը,  զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերին և դրանք վճարելու կարգին վերաբերող նախատեսված փոփոխությունները: Գործադիրի քննարկամանն է ներկայացվել նաև հանրակրթական  դպրոցներում նորաստեղծ նախադպրոցական հիմնարկների համար գույք գնելու նպատակով ֆինանսական միջոցներ տրամադրելու նախագիծը, որի կապակցությամբ Կրթության և գիտության  նախարարությունը հանդես է եկել նախադպրոցական տարիքի երեխաների տեղավորման խնդրի լուծման նպատակով հանրակրթական դպրոցների շենքային պայմաններն օգտագործելու առաջարկությամբ, ինչը նպատակահարմար է օգտագործել նաև հանրապետության շրջաններում: 

Նախորդ հոդվածը‘Եվրախորհրդարանն առաջարկել է բարելավել հարաբերությունները Բելառուսի հետ’
Հաջորդ հոդվածը‘Եվրախորհրդարանը կոչ է անում Ռուսաստանին` հարգել նախկին խորհրդային երկրների ազատ ընտրության իրավունքը’