‘
ԼՂՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի նոր սակագինը: Այդ մասին որոշում է կայացվել Լեռնային Ղարաբաղի կառավարության հոկտեմբերի 14-ի նիստում:
Ինչպես նիստի ընթացքում նշել է ԼՂՀ ենթակառուցվածքների փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, այդ որոշումը պայմանավորված է սույն թվականի օգոստոսի 10-ից ուժի մեջ մտած էլեկտրաէներգիայի նոր սակագներով: Որոշմամբ ավելացվել է բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի որոշ մասի սուբսիդավորման չափը 3.55 դրամով՝ այն հասցնելով համապատասխանաբար ցերեկային սակագների համար 16.85 դրամի, իսկ գիշերային սակագների համար՝ 11.85 դրամի: Որոշման ընդունմամբ բնակչության կողմից ցերեկային և գիշերային ժամերին սպառվող էլեկտրաէներգիայի համար գործելու է 25 դրամ սակագինը:
‘