‘ԼՂՀ ԿԸՀ-ն նոր նախագահ ունի ‘

725

Այսօր կայացել է ԼՂՀ ԿԸՀ նիստ, որտեղ քննարկվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության մասին հարցը: ԼՂՀ նախագահի  հրամանագրով՝ 2013թ. հուլիսի 9-ից վաղաժամկետ դադարեցվել էին ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն:

Այսօր, ԿԸՀ որոշմամբ բաց քվեարկությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սրբուհի Գրիգորիի Արզումանյանը, ով ԼՂՀ նախագահի 2013թ. հուլիսի 15-ի հրամանագրով նշանակվել էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հանդիպել է հարկայինի ու մաքսայինի աշխատակիցների հետ’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Վարդան Ղուկասյանը նիստից հետո ծեծել է մեղադրյալի հորը’