‘ԼՂՀ կուսակցությունները Բակո Սահակյանին առաջարկել են ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով’

972

ԼՂՀ խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունները փետրվարի 23-ին նամակով դիմել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ առաջարկելով ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:

Նամակում, մասնավորապես, նշված է, որ «տարբեր ձեւաչափերով հանդիպումներն ամփոփվել են փետրվարի 4-ին Ազգային ժողովում խորհրդարանական քաղաքական ուժերի եւ փետրվարի 19-ին՝ նույն կազմի եւ արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարների քննարկումներով: Խորհրդատվությունների արդյունքում մասնակիցները համաձայնության են եկել սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու նպատակով դիմել հանրապետության Նախագահին՝ սահմանված կարգով, ընթացք տալու համատեղ առաջարկին»:

Փաստաթուղթը ստորագրել են «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88», «Ազգային վերածնունդ», Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, Արցախի Արմենական, Արցախի հանրապետական կուսակցությունների ղեկավարները:

 

Նախորդ հոդվածը‘Թաթոյանը դարձավ ՄԻՊ’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Այդ պաշտոնում ձեզ դրել են ծառայելու Սերժ Սարգսյանին’