‘
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ՝ կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ: Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման, Արցախ-Սփյուռք կապերի խորացման հետ կապված մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի դերը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման գործում՝ նշելով, որ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները:
‘