‘ ԼՂՀ նախագահը հանդիպել է Եվրախորհրդարանի փոխնախագահի հետ ‘

644

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասեւիչին: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կարեւորում է Եվրախորհրդարանի եւ եվրոպական այլ կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու շարունակական ամրապնդումը` հատուկ ուշադրություն հատկացնելով դրանք ինստիտուցիոնալ դարձնելու հարցերին: 

Նախորդ հոդվածը‘«Ռեֆորմ» հ/կ-ն կոչ է անում հասարակական կազմակերպություններին միանալ 12 կետերի պահանջին’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ռևերանսների ժամանակը վաղուց անցել է, պարոնա՛յք’