‘
Այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի եւ Գերմանիայի միջեւ փոխգործակցության տարբեր ուղղություններ: Բակո Սահակյանը ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացման մեջ` նշելով, որ դրա համար կան անհրաժեշտ նախադրյալներ: Հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
‘