‘ԼՂՀ Նախագահը Մարտակերտի ջրամատակարարման հարցը որակել է որպես ամենակարեւոր հարցերից մեկը ‘

590

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված քաղաքի ջրամատակարարման համակարգի կապիտալ վերանորոգման հարցերին: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից: Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Երկրի ղեկավարը Մարտակերտ շրջկենտրոնի ջրամատակարարման խնդիրը որակել է որպես արդի պայմաններում քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ամենակարեւոր հարցը՝ ընդգծելով, որ աշխատանքները պետք է իրականացվեն բարձր որակով եւ հնարավորինս սեղմ ժամկետներում:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նշելով, որ գործընթացը գտնվելու է իր անմիջական վերահսկողության ներքո:

Խորհրդակցությանը մասնակցում էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Նախորդ հոդվածը‘Վիլանովան հրաժարվում է «Լա լիգա»-ում պայքարը համարել ավարտված’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանից արտագաղթում են Ավա՞ն ‘