‘ԼՂՀ նախագահը ցավակցել է Ջերարդ Գաֆեսճյանի մահվան կապակցությամբ’

770

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանի ընտանիքին: Արցախի նախագահի հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացա մեծ հայրենասեր ու բարերար Ջերարդ Գաֆեսճյանի մահվան մասին: Հայրենիքին ու հարազատ ժողովրդին մշտապես աջակցելու, Հայաստանի եւ ԼՂՀ  սոցիալ-տնտեսական զարգացմանն ըստ ամենայնի օժանդակելու, աշխարհասփյուռ հայության միջեւ կապերը շարունակաբար ամրապնդելու եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա ջանքերը հայրենասիրության լավագույն դրսեւորում են եւ ընդօրինակման առարկա»:

               

 

Նախորդ հոդվածը‘ԱՆ-ն պնդում է, թե ԱԽՔ-ի պատճառով խոլերա չկա’
Հաջորդ հոդվածը‘Նոր արագաչափեր Երեւանում ‘