‘ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ. Արցախը ՀՀ մարզ ճանաչելու պահանջը պարզապես արկածախնդրություն է ‘

1070

Որոշ մարդիկ իրենց վրա ուշադրություն հրավիրելու համար փորձում են, այսպես ասած, էկզոտիկ, տրամաբանությունից դուրս գաղափարներով հանդես գալ: iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝  Արցախը ՀՀ մարզ ճանաչելու պահանջով այսօր երեկոյան նախատեսված ցույցի մասին:

«Դրան լուրջ չեմ վերաբերվում: Սա պարզապես ավանտյուրա է: Ի՞նչ է նշանակում առանց հաշվի առնելու Լեռնայնին Ղարաբաղի բնակչության կարծիքը, առանց հաշվի առնելու առկա քաղաքական գործընթացները, պահանջել Արցախը ՀՀ մարզ ճանաչել: Ես դա ընդհանրապես չեմ հասկանում»,- ասաց Բաբայանը:

Հիշեցնենք, որ այսօր «Հայազն» միությունը Երևանում, Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ, ցույց է կազմակերպելու՝ Արցախը ՀՀ մարզ ճանաչելու պահանջով:

Նախորդ հոդվածը‘Վահե Ավետյանը մահացու ծեծի է ենթարկվել Նեմեց Ռուբոյի անմիջական հրահանգով. Նվարդ Ավետյան’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են, կորուստներ չկան’