‘ԼՂՀ նախագահն ընդունել է Անջեյ Կասպրշիկին’

641

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ այսօր, փետրվարի 7-ին, համաձայն ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ռազմական ուժերի շփման գոտում կանցկացնի մոնիտորինգ, մասնավորապես, Հադրութի ուղղությամբ` Հորադիս բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ ՊԲ կողմից դիտարկումը կիրականացնի ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն` իր օգնականներ Եվգենի Շարովի (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովի (Բուլղարիա) հետ: ԼՂՀ իշխանություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել մոնիտորինգի անցկացմանն աջակցելու և ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունն ապահովելու հարցերում: 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ՀՀ խորհրդարանական հանձնաժողովի նիստը տապալվել է’
Հաջորդ հոդվածը‘Կրեմլի կողմից Ռուսաստանը որպես տերություն վերականգնելու նվիրական ճակատագիրը որոշվում է Կիևի փողոցներում ‘