‘
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության հետ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից: Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական մայրաքաղաքների միջեւ կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ հսկայական ներուժ պարունակող Հայաստանի մայրաքաղաքի հետ հարաբերությունների զարգացումը մեծապես կնպաստի ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաեւ ողջ Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացին: Այս համատեքստում նախագահը ողջունել է Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ համագործակցության պայմանագրի ստորագրումը՝ այնորակելով իրավական անհրաժեշտ հիմք հետագա փոխգործակցության համար:
Բակո Սահակյանը նաեւ Ղարաբաղին մատուցած ծառայությունների համար «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանին:
‘