‘ԼՂՀ նախագահ. Ստեփանակերտն անկեղծորեն շահագրգռված է Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացմամբ ‘

626

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր Եվրոպական խորհրդարանում մասնակցել է Եվրոպայի հայության 3-րդ համաժողովի երկրորդ նիստին եւ հանդես եկել ելույթով:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախի պետականաշինության գործընթացին, ԼՂ հանրապետության արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին:

Սահակյանի բնութագրմամբ՝ Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը խիստ պահանջված է ինչպես Եվրոպայի հայկական կազմակերպությունների, այնպես էլ Արցախի համար:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտն անկեղծորեն շահագրգռված է Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման ու խորացման մեջ՝ եվրոպական պետությունները դիտարկելով որպես բարեկամ երկրներ:

Նախորդ հոդվածը‘Համաներումը կիրառելու համար կաշառք վերցրած երկու պաշտոնյա ձերբակալվել են’
Հաջորդ հոդվածը‘ՀԷՑ-ը պնդում է, թե պատրաստ է ձմռանը’