‘ԼՂՀ–ն Ադրբեջանին է հանձնել սահմանը հատած անչափահաս քաղաքացուն’

794

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք եւ կողմնակցություն Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին են հանձնել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած եւ ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին:

Փոխանցումը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 15.04-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի  Հանրապետության միջեւ սահմանի հատվածում Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:

Նախորդ հոդվածը‘Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գնահատել է պետական մարմինների թափանցիկության մակարդակը’
Հաջորդ հոդվածը‘Մեքսիկայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Կոստա Ռիկայում’