‘ԼՂՀ ոստիկանությունն ասում է, որ Բերձորի դեպքերով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է ‘

847

ԼՂՀ Ոստիկանությունը տեղեկացնում է, թե 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ ծառայողական քննությունն ավարտվել է: Նշվում է, թե «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 5-ի N 515-Ն որոշմամբ սահմանված աշխատակարգի համաձայն` կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը սույն թվականի մարտի 6-ին կքննարկվեն ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում»:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Սերժ Սարգսյանն ու արվեստը’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող 5-րդ ներկայացուցիչը’