‘ԼՂՀ ոստիկանություն. Ադրբեջանցի դիվերսանտը ապօրինի հատել է ԼՂՀ պետական սահմանը’

1117

Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության Շահումյանի շրջբաժին է ստացվել Ձև 1 վիճակագրական քարտն այն մասին, որ ս.թ. հուլիսի 8-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Քարվաճառ քաղաքի վարչական տարածքի «Շափլար» կոչվող տեղամասում տեղակայված անասնաֆերմայում հայտնաբերվել և ձերբակալվել է ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատած Շահբազ Ջալալօղլի Գուլիևը (ծնված 1968թ., բն. է Ադրբեջանի Հանրապետություն, Միրբաշիրի շրջան գ. Կապանլը):

Հիշեցնենք, որ  օրեր առաջ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձը Քարվաճառի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի օպերատիվ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմից կան գերի ընկածներ և զոհվածներ: ԼՂՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի նկատմամբ` պետական սահմանն ապօրինի հատելու հետ կապված: 

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ ԽՎ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի գոտում առկա իրավիճակով’
Հաջորդ հոդվածը‘Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա. Վիրահայոց թեմի հայտարարությունը ‘