‘ԼՂՀ ոստիկանություն. 2012թ. 9 ամիսների ընթացքում բոլոր ուղղություններով գրանցվել է 287 հանցագործության դեպք’

2716

2012թ. 9 ամիսների ընթացքում ԼՂՀ ոստիկանության մարմինների և ստորաբաժանումների կողմից որոշակի աշխատանք է տարվել հանրապետությունում իրավակարգի ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման և հասարակական կարգի ապահովման ուղղությամբ, որի արդյունքում հանրապետությունում պահպանվել է կայուն և վերահսկելի օպերատիվ իրավիճակ:

Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է համակարգված աշխատանքը՝ բնակչության շրջանում ոստիկանության հեղինակության բարձրացման, քաղաքացիների հաղորդումներին պատշաճ արձագանքելու, քողարկված բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման ու բացահայտման, պատժի անխուսափելիության սկզբունքի՝ հնարավորինս լիարժեք օգտագործման, բնակչության մոտ անձնական անվտանգության ապահովվածության զգացման ամրապնդման, ինչպես նաև ոստիկանության ծառայողների առօրյա գործունեությունում օրինականության ապահովման  ուղղություններով:

2012թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում բոլոր գծերով գրանցվել է 287 հանցագործության դեպք (2011թ. 9 ամիսներ՝ 262), աճը կազմել է 9,5% կամ 25 դեպք, ընդ որում՝ գրանցված հանցագործություններից 63-ը, կամ ավելի քան յուրաքանչյուր 5-րդը կատարվել է նախորդ տարիներին:

Նշված 63 հանցագործություններից 28-ը կամ 44,4%-ը տնտեսական ոլորտի հանցագործություններ են, իսկ նման կարգի ՔՀ գծով կատարված 30 հանցագործություններից 10-ը կամ 33,3%-ը գողության դեպքեր են, որոնք ի հայտ են բերվել նախկին տարիներին հարուցված և հաշվետու ժամանակաշրջանում վերսկսված քրեական գործերի նախաքննության ընթացքում:

Քրեական հետախուզության գծով  գրանցված հանցագործությունների քանակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 1,6%-ով (189-ից 192), փոխարենը դրանց տեսակարար կշիռը բոլոր գծերով գրանցված հանցագործությունների զանգվածում նվազել  է 5,2%-ով (72,1%-ից 66,9%):

Հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (15,6%-ից 24,0%) և պետական իշխանության ու կառավարման կարգի (10,7%-ից 13,9%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները, զուգահեռաբար նվազել են  մարդու (13,0%-ից 11,9%), սեփականության (52,7%-ից 41,8%) և տնտեսական  գործունեության (3,8%-ից 2,4%) դեմ ուղղված  հանցագործությունների տեսակարար  կշիռները:

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում նվազում է արձանագրվել սպանության (5-ից 1), սպանության փորձի (1-ից 0) և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով (10-ից 7): Միևնույն ժամանակ  այդ  խմբում աճել են  դիտավորությամբ առողջությանը վնաս  պատճառելու դեպքերը (8-ից 11):

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում աճել են մահվան ելքով (հոդ.242, մ.2,3) ճանապարհատրանսպորտային պատահարների (2-ից 5) և խուլիգանության (10-ից 16) դեպքերը:

Սեփականության դեմ կատարված ոտնձգություններում նվազում է արձանագրվել ավազակության (2-ից 1),  գողության (95-ից 65), այդ թվում՝ բնակարանային գողության (29-ից 22), ավտոտրանսպորտային միջոցներ փախցնելու (2-ից 1) դեպքերով, միևնույն ժամանակ՝ այս խմբում աճել են կողոպուտի (1-ից 2) և խարդախության՝ (9-ից 15) դեպքերը:

Որպես դրական միտում՝ անհրաժեշտ է նշել լատենտային բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման ցուցանիշների աճը: Այսպես, 22-ով (12-ից 34) աճել են թմրամիջոցների հետ կապված, 1-ով (1-ից 2)՝  հարկերի, տուրքերի վճարումից խուսափելու, 2-ով (2-ից 4)՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու,   11-ով ( 0-ից 11)՝ կաշառք ստանալու, տալու և  կաշառքի  միջնորդության դեպքերը, 6-ով     (16-ից 10) նվազել են  հրազեն,  ռազմամթերք պահելու և  պատրաստելու  դեպքերը:

2-ով (3-ից 1) նվազել են հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերը: Ոստիկանության մարմինների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 26 միավոր հրազեն (2011թ. 9 ամիսներ՝ 32):

Հաշվետու ժամանակաշրջանում 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը կազմել է 19,8 (2011թ. 9 ամիսներին՝ 18,2):

Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճին զուգընթաց՝ արձանագրվել է ինչպես բոլոր գծերով (192-ից 226), այնպես էլ քրեական հետախուզության գծով հանցագործություն կատարած անձանց թվի աճ (132-ից 173), որոնցից քրեական պատասխանատվության են ենթարկվել 145 անձ (106-ի դիմաց), իսկ 28-ի նկատմամբ (26-ի դիմաց) գործը կարճվել է, կամ նյութերը մերժվել  են ոչ արդարացնող հիմքերով:

Հաշվետու ժամանակաշրջանում քրեական պատասխանատվության  ենթարկված  անչափահասների  թվաքանակը  աճել է 7-ով (3-ից 10), իսկ նրանց կողմից կատարված հանցագործությունների քանակը՝ 3-ով (4-ից 7):

Վարույթում գտնվող քրեական գործերով ընդհանուր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 2,6%-ով (85,9%-ից 88,5%), քրեական հետախուզության գծով՝ 2,0%-ով (82,9%-ից 84,9%), և  8,6%-ով (71,4%-ից 80,0%)՝ առանձնապես  ծանր  հանցագործությունների գծով, իսկ ծանր  հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նվազել է  6,8%-ով (87,9%-ից 81,1%):

Նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման ցուցանիշը մնացել է անփոփոխ (3-3), որոնցից 2-ը բացահայտվել են ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության, 1-ը՝ Շուշիի շրջբաժնի կողմից, մնացած  ստորաբաժանումներում նման  կարգի հանցագործություններ  չեն բացահայտվել:

Որպես դրական միտում՝  հարկ է նշել, որ 100%-անոց բացահայտման ցուցանիշներ են  արձանագրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հարկերի, տուրքերի վճարումից խուսափելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերով:

Հաշվետու ժամանակահատվածում 7,5%-ով (11,8-ից 4,3%) նվազել է քննությունից և դատից խուսափող անձանց հետախուզման աշխատանքների արդյունավետությունը:

Ոստիկանության մարմինների կողմից հետախուզման մեջ են գտնվել 55 հանցագործներ (60-ի դիմաց) և 10 անհայտ կորածներ (8-ի դիմաց), հետախուզում է հայտարարվել 14 հանցագործի (8-ի դիմաց) և 1 անհայտ կորածի (3-ի դիմաց), հանվել են հաշվառումից 6 հանցագործ (10-ի դիմաց) և 1 անհայտ կորած (1-ի դիմաց):

2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ հետախուզման մեջ են գտնվում 63 հանցագործ (58-ի դիմաց) և 10 անհայտ կորած (10-ի դիմաց):

Ոստիկանության մարմինների կողմից հաշվետու ժամանակահատվածում հետախուզվող անձանց 52,4%-ը (63-ից 33) մնում են զորակոչից խուսափողները (46,6%-ի դիմաց, կամ 58-ից 27-ը):

Տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների  դեմ պայքարի բաժնի կողմից, ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ, ի հայտ է բերվել 42 հանցագործություն (44-ի դիմաց), որոնցից 37-ը (36-ի դիմաց) տնտեսական և պաշտոնեական հանցագործություններ են, 5-ը՝ այլ ծառայությունների գծով:

Նշված հանցագործություններից 6-ը հայտնաբերվել է տարածքային  մարմինների հետ համատեղ, իսկ 36-ը՝  անմիջապես  բաժնի կողմից:

Հայտնաբերված 42 հանցագործություններից 31-ը կամ 73,8%-ը  կոռուպցիոն բնույթի են:

Քննչական վարչությունը, համագործակցելով ԼՂՀ ոստիկանության ծառայությունների, տարածքային ստորաբաժանումների, դատախազական և դատական մարմինների հետ, որոշակի աշխատանք է տարել նախաքննության որակը բարելավելու ուղղությամբ:

2012թ. 9 ամիսների ընթացքում վարչության վարույթում քննվել է 237 քրեական գործ (240-ի դիմաց), նվազումը կազմել է 3 քրեական գործ կամ 1,3%:

Հաշվի առնելով նախորդ տարվանից մնացած 13 քրեական գործերը՝ ընդհանուր առմամբ վարույթում գտնվել են 250 քրեական գործեր (261-ի դիմաց) կամ 11 քրեական գործ պակաս:

Նշված քրեական գործերից ավարտվել է 60,0%-ը կամ 150-ը (2011թ. 9 ամիսներին՝ 57,9% կամ 151 քրեական գործ):

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 112 քրեական գործ (94-ի դիմաց), վարույթը կարճվել է 38 քրեական գործով (57-ի դիմաց): Նախաքննության ընթացքում քննիչների կողմից ի հայտ է բերվել 22 հանցագործություն (16-ի դիմաց):

Հաշվետու ժամանակաշրջանում վարույթում գտնվող ավարտված քրեական գործերով պետությանը, հասարակական կազմակերպություններին և անհատ անձանց պատճառվել է 77.989.179 դրամի նյութական վնաս, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 56.954.058 դրամը,  կամ 73%-ը, իսկ պետությանը պատճառված 39.497.146 դրամ նյութական վնասը վերականգնվել է լիովին:

6 դեպքով (10-ից 16) աճել են հասարակական վայրերում կատարված հանցագործությունները:

Ստեփանակերտ քաղաքում (2-ից 5), Ասկերանի (1-ից 2), Մարտակերտի (1-ից 4) և Քաշաթաղի (2-ից 3) շրջաններում  արձանագրվել է նման տեսակի հանցագործությունների աճ, Մարտունու (2-ից 1) և Հադրութի (1-ից 0) շրջաններում՝ նվազում, Շահումյանի շրջանում  ցուցանիշը չի փոփոխվել (1-1), իսկ Շուշիի շրջանում այդպիսիք չեն  արձանագրվել(0- 0):

Տեղամասային տեսուչների կողմից անմիջականորեն բացահայտված քրեական հետախուզության գծով հանցագործությունների քանակը 2011թ. 9 ամիսների համեմատությամբ աճել է 1-ով (16-ից 17): 5-ով (15-ից 10) նվազել է տեղամասային տեսուչների մասնակցությամբ բացահայտված քրեական հետախուզության  գծով հանցագործությունների թիվը:

Հասարակական անվտանգության կարևոր խնդիր է լուծում նաև ԼՂՀ ոստիկանության Պետական պահպանության վարչությունը, որը հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրային հիմունքներով իրականացրել է 54 օբյեկտների պահպանություն (53-ի դիմաց):

Պահպանվող օբյեկտներից հափշտակության դեպքեր չեն արձանագրվել:

ճանապարհային ոստիկանության կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ իրականացված կազմակերպչական ու կանխարգելիչ բնույթի աշխատանքների արդյունքում հանրապետության տարածքում 7-ով՝ (37-ից 30) նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների և 19-ով՝ (65-ից 46) վիրավորների  թիվը, իսկ զոհերի թիվը մնացել է անփոփոխ (4-4):

Ի հայտ է բերվել ճանապարհային երթևեկության կանոնների 18.213 խախտում (19.131-ի դիմաց): Ընդհանուր առմամբ՝ կայացվել է որոշում 18.607 վարչական նյութերով (18716-ի դիմաց), այդ թվում՝

— 18287 վարչական նյութերով վարորդները տուգանվել են (17805-ի դիմաց),

— 307 նյութերով վարորդները ենթարկվել են կարգապահական տույժի (867-ի դիմաց),

— 13 նյութերով վարորդները զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից (44-ի դիմաց):

723 անսթափ վարորդներից (745-ի դիմաց) 68-ի նյութերը ուղարկվել են ՀՀ ոստիկանության ՃՈ՝ հետագա ընթացք տալու համար (70-ի դիմաց), 36-ը՝ ԼՂՀ ՊԲ կարգապահական տույժի ենթարկելու համար (127-ի դիմաց), 13-ը զրկվել են վարորդական իրավունքից (39-ի դիմաց), 606-ը (509-ի դիմաց) տուգանվել են 52.725.000 դրամ ընդհանուր գումարի չափով (33.375.000 դրամի դիմաց):

32-ով աճել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը՝ (233-ից 265):

Ամփոփելով 2012թ. ինն ամիսների  ընթացքում կատարված աշխատանքները՝ ԼՂՀ ոստիկանության ղեկավարությունը հավաստիացնում է, որ ԼՂՀ ոստիկանության ծառայությունները և տարածքային մարմինների ղեկավարները կշարունակեն հետևողական աշխատանքը՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘«Բավարիայի» խաղացողները տուգանվել են սպիտակ գուլպաների համար’
Հաջորդ հոդվածը‘Իրանը կարող է միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում’