‘ԼՂՀ-ում էլ են քննարկում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը ‘

1294

Վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը: Հայտնում է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը: Ըստ տեղեկատվության, գալիք տարվանից արմատական փոփոխություն է սպասվում պետական հատվածի վարձատրության գործընթացում: Կառավարության կողմից մշակվել և պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի և դրանից բխող մի շարք այլ օրենքներում համապատասխան փոփոխությունների նախագծերի փաթեթը, համաձայն որի ներդրվում է պետական հատվածի աշխատողների վարձատրության միասնական նոր համակարգ: Աշխատանքի վարձատրության հաշվարկման համար հիմք հանդիսացող բազային միավոր է ընդունվում նվազագույն ամսական աշխատավարձը, որը 2014 թվականի հուլիսի 1-ից կսահմանվի 50,000 դրամ, գործող 45 հազար դրամի փոխարեն: Նոր համակարգը նպատակաուղղված է աշխատանքի վարձատրության չափերի միջև գոյություն ունեցող հարաբերակցության անհամապատասպանությունները շտկելուն, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի միջև հիմնավորված տարբերակում մտցնելուն, պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիության և միասնականության ապահովմանը: Օրենքը նախատեսվում է կիրարկել ներդնել 2014 թվականի հուլիսի 1-ից: Աշխատավարձերի բարձրացման գործընթացի ապահովման նպատակով պետական բյուջեով նախատեսվել է շուրջ 3.8 մլրդ դրամ: 

Նախորդ հոդվածը‘Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել Ռիգայում առևտրի կենտրոնի փլուզման պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան է բերվել ՌԴ նախագահի զրահապատ մեքենան. Մամուլ ‘