‘
Ավարտվել է ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրությանը մասնակցելու համար կուսակցությունների ընտրական ցուցակների և քաղաքացիների առաջադրման ժամկետը:
Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 7 կուսակցություն` Կոմունիստական կուսակցությունը, Շարժում-88 կուսակցությունը, Ազգային վերածնունդ կուսակցությունը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, Ազատ Հայրենիք կուսակցությունը, Խաղաղություն և զարգացում կուսակցությունը:
ԼՂՀ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրած նախնական տեղեկությունների համաձայն` հանրապետության բոլոր ընտրատարածքներում ընդհանուր առմամբ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 50 քաղաքացիներ, ընդ որում` նրանցից 27-ն ինքնաառաջադրման ձևով: 3 թեկնածու առաջադրել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, 4-ական թեկնածուներ` Ազատ Հայրենիք և Արցախի ժողովրդավարական կուսակցությունները, 5-ը` Ազգային վերածնունդ կուսակցությունը, 7-ը Շարժում-88 կուսակցությունը: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքացիներից 34-ն անկուսակցական են: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԿԸՀ լրատվական ծառայությունը:
‘