‘ԼՂՀ-ում կուսումնասիրեն «սեղմված գազը»’

648

 

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը իրազեկում է, որ շարունակվում են սոցիալական նշանակության ապրանքային շուկաների ուսումնասիրությունները: ԼՂՀ վարչապետի՝  2014թ. փետրվարի 11-ի համապատասխան հանձնարարականի համաձայն ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը և հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ, ձևավորում են աշխատանքային խումբ` «Սեղմված գազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության նպատակով, ակնկալելով  հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը քննարկումներին:  

ԼՂՀ Կառավարության մամլո ծառայություն 

Նախորդ հոդվածը‘Փակ շուկայի վերակառուցումը խոչընդոտել է նրա ներառմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում. NEWS’
Հաջորդ հոդվածը‘«Դեմ եմ»–ը կդիմի պայքարի կոշտ միջոցների’