‘ԼՂՀ-ում համայնքների ղեկավարների համար սեմինար-դասընթացներ կանցկացվեն’

1120

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը այսօր հրավիրել է խորհրդակցություն` նվիրված հանրապետության համայնքների ղեկավարների համար սեմինար-դասընթացների կազմակերպման նախապատրաստմանը: Կարևորելով ծրագրի նշանակությունը` փոխվարչապետը նշել է, որ դասընթացները կնպաստեն գյուղապետերի կողմից  համայնքային նշանակության հարցերը լուծելուն, համայնքային սեփականությունը տնօրինելու կարողությունների, կառավարչական հմտությունների զարգացմանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը ներկայացնելով աշխատակազմի մշակած ծրագիրը` տեղեկացրեց, որ ապրիլ-մայիս ամիսներում նախատեսված 5-օրյա սեմինար դասընթացներում կընդգրկվեն 20-ական, իսկ տարվա մեջ` ընդհանուր` 80 ունկնդիր: Համայնքների ղեկավարների համար կընթերցվեն դասախոսություններ` տեղական ինքնակառավարման ոլորտի օրենսդրության, բյուջետային պլանավորում և բյուջետային կարգապահության, հարկային օրենսդրության, ՏԻՄ-ի գործավարության և կառավարչական հմտությունների վերաբերյալ:

Խորհրդակցությանը ներկա իրավասու անձանց հանձնարարվեց ըստ ոլորտների մշակել և պատրաստել թեմատիկ պլանից բխող լեկցիոն նյութեր: Սեմինար-դասընթացների ավարտին` թեմաները հարցազրույցի ձևով ամփոփվելուց հետո, համայնքների ղեկավարները կստանան համապատասխան  սերտիֆիկատներ:

Խորհրդակցությանը մասնակցում էին կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուներ, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘ՀՀ Սպորտի նախարարը դժգոհել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղից’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարը խախտվել է 350 անգամ’