‘
Դեկտեմբերի 21-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արձանագրվել է մահվան ելքով դեպք, որի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊՆ-ն:
«Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Դ. Քոլոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասվում է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:
‘