‘ԼՂՀ պաշտպանության նախարարը՝ շփման գծում տիրող իրավիճակի մասին. ԳԱԼԱ’

2801

Ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, որ  սահմանագծի երկայնքով Ադրբեջանը օդուժ է կենտրոնացրել, օդ են բարձրացրել մարտական կործանիչներ, և բացի այդ, դեպի Թովուզի շրջան է ուղևորվում ծանր զրահատեխնիկայի մեծ խմբաքանակ:  Հաղորդվում է նաև, որ հրետակոծվում են հայկական դիրքերը:

Այս տեղեկությունների մասին ԳԱԼԱն մեկնաբանություն է խնդրել ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանից:

Հարցին, թե որքանո՞վ են հավաստի տեղեկություններն այն մասին, որ հակառակորդը օդ է բարձրացրել մարտական կործանիչներ, նախարարը պատասխանել է.

«Որ բերեն, մենք էլ կունենանք դրանցից, իսկ  ավելի պարզ՝ որ բերեն / ի նկատի ունի մարտական կործանիչները՝Ք. Մ/ լավ կլինի, մենք էլ կունենաք դրանցից»:

ԼՂՀ ՊՆ-ի խոսքերով՝պաշտպանական զորքերը միշտ կազմ ու պատարստ են և իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. «Սահմանը հսկվում է, օդն էլ, ջուրն էլ վերահսկողության տակ է, ամեն ինչ նորմալ է»:

Հարցին, թե նման տեղեկություններ տարածելով ադրբեջանական ԶԼՄ-ները արդյո՞ք նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել, ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը պատասխանեց.

«Ինչի՞ց խուճապի մատնվենք: Որ արժանի հակահարված ենք տալիս, դրանի՞ց»:

Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում

Նախորդ հոդվածը‘ՀԿԵ-ում իրավիճակը շտկվել է. գնացքները անվճար կաշխատեն նաև վաղը’
Հաջորդ հոդվածը‘Քեմերոնը ՆԱՏՕ-ին առաջարկում է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները’