‘ԼՂՀ պատվիրակությունն այցելել է Հարավային Օսիա’

687

Ինչպես հաղորդում է ՀՕՀ ղեկավարի պաշտոնական կայքը, նախագահ Լեոնիդ Տիբիլովն ընդունել է ԼՂՀ պատվիրակությանը: Պետության ղեկավարը երախտագիտություն է հայտնել պատվիրակությանը` Հարավային Օսիայի խորհրդարանի պատգամավորների ընտուրություններին որպես դիտորդ մասնակցելու համար: Նրա համոզմամբ, անցած ընտրությունները կարևոր քաղաքական իրադարձություն էին, ևս մեկ վստահ քայլ դեպի ապագա: «Հանրապետությունը պահպանում է իր արտաքին քաղաքական գծի բոլոր սկզբունքները` պետականության ամրապնդումն ու զարգացումը», — ասել է ՀՕՀ նախագահը: Նա երկու հանրապետությունների միջև արտաքին քաղաքական հարաբերությունների հետագա զարգացման հույս է հայտնել: «Այսօրվա դրությամբ մենք դեռ ողջ աշխարհում ճանաչված չենք: Սակայն հուսանք, որ  այդ ճանաչումը կկայանա, մենք ամեն օր աշխատում ենք այդ ուղղությամբ», — ասել է Լեոնիդ Տիբիլովը:

ԼՂՀ պատվիրակության անդամներն իրենց հերթին պետության ղեկավարին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել Հարավային Օսիայի խորհրդարանի ընտրությունների հաջող ավարտի կապակցությամբ՝ ընդգծելով, որ ԼՂՀ ղեկավարությունը միշտ հատուկ ուշադրությամբ է հետևում Հարավային Օսիայի իրադարձություններին, և եղբայրական հանրապետության ցանկացած հաջողություն դրական և ոգեշնչող  պահ է ԼՂՀ համար:

 

Նախորդ հոդվածը‘Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանի ընտանիքը գիծ ունի, և այդ գիծը քաղաքական չէ (փաստաթղթեր)’