‘ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով’

1318

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ նախագահի կայքը:

Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ կտրուկ սրվել է իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի ձեռնարկած հարձակմանը դիմագրավելու ժամանակ զոհվել են ՊԲ 3 զինծառայողներ, ևս 4-ը վիրավորվել են:

Նախորդ հոդվածը‘ՀՀ արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում կան չլուծված խնդիրներ’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ հանձնակատար. Եվրամիությունը Հայաստանի համար կմշակի «առանձնահատուկ պայմաններ»’