‘ԼՂՀ ՊՆ. Զինվոր է զոհվել’

3138

Այսօր ժամը 10:55-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը:

ԼՂՀ ՊՆ-ն հայտնում է. «Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ ՊՆ-ը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին»։

Նախորդ հոդվածը‘Վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղիղ ասում է այն, ինչի մասին մյուսները գիտեն, բայց լռում են’