‘ԼՂՀ ՊՆ. կրակոցների թիվը շփման գծում էապես նվազել է’

1432

Նախորդ օրերի համեմատ՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում էապես նվազել է կրակոցների թիվը, հաղորդում է ԼՂՀ  ՊՆ մամուլի ծառայությունը:

Համաձայն աղբյուրի, դեկտեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը հակառակորդը հիմնականում օգտագործել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են առաջնագծում հաստատված հարաբերական անդորրը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», — ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:

Նախորդ հոդվածը‘Ֆաբրեգաս. «Ուրախ եմ, որ Նևինը և BBC-ն ներողություն խնդրեցին ինձնից»’
Հաջորդ հոդվածը‘Սիմեոնեն համաձայն է գլխավորել «Չելսին»՝ պայմանով, որ վերահսկի ակումբի տրանսֆերները’