‘
Օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 21 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 225 կրակոց:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
‘