‘ԼՂՀ ՊՆ. Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները անհամեմատ նվազել են’

1158

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 26-ին և լույս 27-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները անհամեմատ նվազել են:

«Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Հեռուստամարաթոն 2015. 10 378 465 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գորիկ Հակոբյան. Գալու է ժամանակը, և նրանք ապաշխարելու են’