‘
ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է օրերս ադրբեջանական կողմի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողության դիվերսիոն խմբի գերեվարված անդամի լուսանկարը։
«Ադրբեջանական քարոզչությունը, ոչ մի կերպ չցանկանալով ընդունել իրականությունը, հերքում է ցանկացած տեղեկություն, որը բացահայտում է հարևան երկրի արկածախնդիր պահվածքը: Քանի որ վերջինիս կողմից հերքվել է նաև մեր հրապարակած լուսանկարների հավաստիությունն ու դրանցում պատկերված իրեղեն ապացույցների պատկանելությունը դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուին, ուստի ներկայացնում ենք նաև վերջինիս լուսանկարները, որոնք արվել են մեր կողմից»,-ասվում է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:
‘