‘ԼՂՀ ՊՆ. Մեկ շաբաթվա ընթացքում 250 անգամ սահմանի խախտում, այդ թվում՝ դիվերսիա’

716

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց, հայնում է ԼՂՀ ՊՆ-ն:

Հիշեցնենք, որ վերոնշյալ խախտումների մեջ է մտնում նաև հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական գործողությունը, ինչը հայ դիրքապահների շնորհիվ ձախողվել է:

Հակազդիչ գործողությունների արդյունքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Նախորդ հոդվածը‘Միասեռականության քարոզչության դեմ ռուսաստանյան օրենքը կբողոքարկվի ՄԻԵԴ-ում’
Հաջորդ հոդվածը‘ Ստեղծվել է «Դեմ ենք բուհերի վարձերի թանկացմանը» նախաձեռնություն’