‘
ԼՂՀ ՊՆ-ն հայտնում է, որ մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորրը: «Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- գրված է ՊՆ հաղորդագրության մեջ:
‘